16:46  ,  12 դեկտեմբերի, 2018

Իբրահիմովիչը կմնա «Լոս Անջելես Գելաքսիում»

«Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի հեռանալ ամերիկյան ակումբից, հաղորդում է LA Times-ը:

Նշվում է, որ հաջորդ շաբաթ պաշտոնապես կհայտարարվի այդ մասին, եւ կողմերը կկնքեն նոր պայմանագիր:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 37-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ իտալական «Միլան», որի կազմում խաղացել է 2010-2012-ը՝ դառնալով Իտալիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։ Նա 2018 թվականից է հանդես գալիս «Լոս Անջելես Գելաքսիում», որի կազմում MLS-ի կանոնավոր առաջնությունում մասնակցել է 27 խաղի, դարձել 22 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում