14:10  ,  12 դեկտեմբերի, 2018

Անչելոտի. Վան Դեյլկը պետք է հեռացվեր այդ խախտման համար

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղում տեղի ունեցած դրվագը, որում անգլիական ակումբի հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կոպիտ խաղով տապալել էր բելգիացի հարձկավող Դրիս Մերտենսին: Այդ խախտման համար հոլանդացին դեղին քարտ էր ստացել 13-րդ րոպեին:

«Դիտեցի այդ դրվագի կրկնապատկերը: Կարծում եմ, որ այդտեղ պետք է լիներ կարմիր քարտ: Հիմա շատ է խոսվում VAR համակարգի մասին: Սակայն, երբ այն հայտնվի Չեմպիոնների լիգայում, արդեն շատ ուշ կլինի մեզ համար»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Նապոլին» պարտվել էր նվազագույն հաշվով եւ լքել պայքարը: «Լիվերպուլի» պես C խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում