11:55  ,  12 դեկտեմբերի, 2018

Խորեն Բայրամյանը հավակնում է «Ռուբինի» լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Կազանի «Ռուբինը» հարցում է սկսել ակումբի կայքում՝ որոշելու համար նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստին:

4 հավակնորդների թվում է նաեւ Հայաստանի հավաքականի թեկնածու, 26-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Բայրամյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպանը «Ռուբինում» խաղում է վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ռոստովին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում