23:50  ,  11 դեկտեմբերի, 2018

ՉԼ. «Պորտուն» ուժեղ էր «Գալաթասարայից», «Շալկեն»՝ «Լոկոմոտիվից»

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին D խմբում ընդգրկված թիմերը: Պորտուգալական «Պորտուն» Ստամբուլում 3:2 հաշվով հաղթեց «Գալաթասարային» եւ 16 միավորով գրավեց առաջին տեղը:

Գերմանական «Շալկեն» Գելզենկիրխենում 1:0 հաշվով պարտության մատնեց Մոսկվայի «Լոկոմոտիվին»:

«Պորտուն» ու «Շալկեն» դեռ նախորդ տուրում էին ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգրերը: «Գալաթասարայը» 4 միավորով գրավեց երրորդ տեղը եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում: «Լոկոմոտիվը» 3 միավորով գրավեց վերջին տեղը:

Չեմպիոնների լիգա, D խումբ, 6-րդ տուր

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2:3

Սոֆիան Ֆեգուլի, 45+1, 11մ,  Էրեն Դերդիյոկ, 65 – Աուգուստո Ֆելիպե, 17, Մուսա Մարեգա, 42, 11մ, Սերժիու Օլիվեյրա, 57

Չիրացրած 11մ՝ Ֆեգուլի, 67

«Շալկե» (Գերմանիա) - «Լոկոմոտիվ Մոսկվա» (Ռուսաստան)՝ 1:0

Ալեսանդրո Շյոպֆ, 90+1

Մրցաշարային դրություն. «Պորտու»՝ 16 միավոր, «Շալկե»՝ 11, «Գալաթասարայ»՝ 4, «Լոկոմոտիվ»՝ 3:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս