23:08  ,  11 դեկտեմբերի, 2018

Կավանին բանակցում է 3 ակումբների հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին բանակցում է երեք ակումբների հետ, հաղորդում է France Football-ը: Ուրուգվայցի ֆուտբոլիստը ցանկանում է հաջորդ ամռանը փոխել ակումբը: Նրա գործակալն արդեն սկսել է բանակցել Լոնդոնի «Չելսիի», Մադրիդի «Աթլետիկոյի» եւ իտալական «Նապոլիի» հետ:

31-ամյա խաղացողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Կավանին ՊՍԺ-ում մասնակցել է 15 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում