22:37  ,  11 դեկտեմբերի, 2018

London Chess Classic. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մաքսմ Վաշյե-Լագրավի հետ

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում մեկնարկած Grand Chess Tour-ի London Chess Classic մրցաշարի կիսաեզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը առաջին դասական պարտիայում սեւերով ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Մյուս զույգում ոչ ոքի խաղացին նաեւ ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան եւ Հիկարու Նակամուրան:

Դեկտեմբերի 12-ին զույգերը կանցկացնեն երկրորդ դասական պարտիան: Դեկտեմբերի 13-ին կանցկացվի արագ խաղի երկու պարտիա եւ կայծակնային խաղի չորս պարտիա: Զույգերի հաղթողները եզրափակիչում կվիճարկեն հաղթողի կոչումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում