22:08  ,  11 դեկտեմբերի, 2018

«Արսենալի» լավագույն ֆուտբոլիստը նոյեմբերին

Լոնդոնի «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստը նոյեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, ճանաչվել է ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Անցած ամիս նա ճանաչվել էր «Լիվերպուլի» (1:1) եւ «Բորնմութի» (2:1 հաշվով հաղթել է «Արսենալը») դեմ հանդիպումների լավագույն ֆուտբոլիստը «Արսենալի» կազմում:

22-ամյա ֆուտբոլիստը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 70 տոկոսը: Եռյակում են նաեւ գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն եւ անգլիացի պաշտպան Ռոբ Հոլդինգը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում