Կոտդիվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեն եւ հունական «Օլիմպիակոսը» փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, որը կնքել էին երեք ամիս առաջ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Այս ամռանը 35-ամյա ֆուտբոլիստը ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ անգլիական «Մանչեսթեր Սիթիում» 8 տարի խաղալուց հետո:
«Օլիմպիակոսում» Յայա Տուրեն մասնակցեց հինգ հանդիպման: Այս ակումբում նա խաղացել է նաեւ 2005-2006 թվականներին:
Կարիերայի ընթացքում Տուրեն ներկայացրել է նաեւ «Մոնակոն», «Բարսելոնան», Դոնեցկի «Մետալուրգը», բելգիական «Բեւերենը»: Նա չորս անգամ ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: 2015-ին Կոտ դ՝Իվուարի հավաքականի հետ դարձել է Աֆրիկայի չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում