21:06  ,  11 դեկտեմբերի, 2018

Գվարդիոլա. Հիմա իմ տրամադրության տակ կա 15 խաղացող

Գերմանական «Հոֆենհայմի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղից առաջ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ունի կադրային խնդիրներ:

«Հիմա իմ տրամադրության տակ կա 15 խաղացող: Դավիդ Սիլվա մկանային խնդիրների պատճառով մի քանի շաբաթ չի խաղա: Սերխիո Ագուերոն հնարավոր է շանս ստանա հանգստյան օրերին:

Բարդ խաղ կլինի, քանի որ ռոտացիայի հնարավորություն չունեմ: Բայց մենք արդեն դուրս ենք եկել փլեյ-օֆֆ: Թիմը ձգտում է հաղթանակի ամեն խաղում: Սակայն նշանակություն չունի, թե խմբում որ տեղը կգրավենք: Ամեն դեպքում, փլեյ-օֆֆը բարդ է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Մանչեսթեր Սիթի» - «Հոֆենհայմ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում