20:49  ,  11 դեկտեմբերի, 2018

Անգլիայում 14-ամյա դարպասապահ է մահացել խաղի ժամանակ

Անգլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ ստացած վնասվածքի հետեւանքով մահացել է 14-ամյա դարպասապահ Լուկա Կամպանարոն, հաղորդում է BBC-ն:

Արեւմտյան Լոնդոնում տեղի ունեցած պատանեկան լիգայի հանդիպման ժամանակ «Բեդգրով Դայնամոս» թիմի դարպասպահը գլխի մահացու վնասվածք է ստացել մրցակցի հետ բախման հետեւանքով:

Նա ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն փրկել Կամպանարոյի կյանքը չի հաջողվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում