16:11  ,  11 դեկտեմբերի, 2018

«Լոռին» նոր պայմանագիր է կնքել բուլղարացի դարպասապահի հետ

Վանաձորի «Լոռին» նոր պայմանագիր է կնքել բուլղարացի դարպասապահ Ալեքսանդր Կոնովի հետ, հայտնում է ակումբի կայքը:

25-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Կոնովի նախորդ պայմանագրի ժամկետը լրացել էր դեկտեմբերի 4-ին:

Ալեքսանդր Կոնովը այս ամռանն է տեղափոխվել «Լոռի», որի կազմում մասնակցել է 15 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով