16:42  ,  11 դեկտեմբերի, 2018

Դաժան նոկաուտ՝ 44-րդ վայրկյանին

Նյու Յորքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում 21-ամյա Թեոֆիմո Լոպեսը նոկաուտի է ենթարկել ամերիկացի Մեյսոն Մենարդին: Թեթեւ քաշային կարգի մենամարտը տեւել է 44 վայրկյան: Լոպեսի դիպուկ հարվածից հետո ամերիկացի բռնցքամարտիկի մարմինն անշարժացած հայտնվել է ռինգի հատակին:

Թեոֆիմո Լոպեսը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 11 մենամարտ եւ տարել նույնքան հաղթանակ: Մեյսոն Մենարդը պարտվել է 38 մենամարտերից չորսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում