14:33  ,  11 դեկտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի խաղացողները ֆուտբոլ կխաղան hաշմանդամություն ունեցող երեխաների հետ

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում դեկտեմբերի 19-ին տեղի կունենա hաշմանդամություն ունեցող երեխաների երկու թիմերի միջեւ ֆուտբոլային հանդիպում, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Խաղը կանցկացվի ֆուտզալի դահլիճում եւ կմեկնարկի ժամը 14:30-ին: Կմրցեն «Փիփլ Սեր» եւ «Փիփլ Կյանք» թիմերը: Մուտքը հրավիրատոմսերով է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով