15:45  ,  11 դեկտեմբերի, 2018

Արից Ադուրիսը կրկնեց Մեսիի ու Սերխիո Ռամոսի ցուցանիշը

Բիլբաոյի «Աթլետիկի» իսպանացի հարձակվող Արից Ադուրիսը, գոլի հեղինակ դառնալով «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում (1:0), կրկնել է տպավորիչ ցուցանիշ:

37-ամյա ֆուտբոլիստը Պրիմերայում գոլ է խփում 14-րդ մրցաշրջանում անընդմեջ: Նախկինում դա հաջողվել էր միայն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին ու Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին, փոխանցում է Opta-ն:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Արից Ադուրիսը մասնակցել է 10 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով