11:59  ,  11 դեկտեմբերի, 2018

Վալվերդե. Վստահ չեմ, որ Մեսին դաշտ դուրս կգա «Տոտենհեմի» դեմ խաղում

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է բաց թողնել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղը: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն:

«Մենք վատ չէին խաղում, երբ Մեսին վերականգնվում էր վնասվածքից: Այժմ նա ունի հանգստի կարիք, այդ պատճառով վստահ չեմ, որ Լեոն դաշտ դուրս կգա»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Դեկտեմբերի 11-ին Բարսելնայում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին: C խմբի 5-րդ տուրից հետո «Բարսելոնան» 13 միավորով ապահովել է առաջին տեղը, «Տոտենհեմն» ու իտալական «Ինտերն» ունեն 7-ական միավոր, իսկ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»՝ 1:

«Բարսելոնայի» հայտացուցակը «Տոտենհեմի» դեմ խաղում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English