13:48  ,  11 դեկտեմբերի, 2018

«Բարսելոնան» ցանկանում է օգնել Դեմբելեին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն անդրադարձել է ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեին, որն օրեր առաջ դարձյալ խախտել էր ակումբային կարգապահության կանոնները: «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպման (4:0) հաջորդ օրը Ֆրանսիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը քնած էր մնացել եւ 2 ժամ ուշացումով ներկայացել ակումբի մարզմանը:

«Կփորձենք այդ հարցը լուծել ակումբի ներսում: Դա նոր իրավիճակ չէ, եւ կփորձենք օգնել խաղացողին:

Դեմբելեն օգուտ է բերում թիմին: Ցանկանում ենք նրան օգնել ամբողջովին բացահայտել իր ներուժը, որը նրա մոտ շատ մեծ է: Ուսմանը կարող է շատ բան, երբ լավ է մոտիվացված»,- մարզիչի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ դա առաջին դեպքը չէ, երբ Դեմբելեն խախտում է կարգապահությունը: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Բարսելոնան» դեկտեմբերի 11-ին կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»: C խմբի 5-րդ տուրից հետո «Բարսելոնան» 13 միավորով ապահովել է առաջին տեղը, «Տոտենհեմն» ու իտալական «Ինտերն» ունեն 7-ական միավոր, իսկ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում