11:20  ,  11 դեկտեմբերի, 2018

Ինյեստան հյուրընկալվել է «Բարսելոնային» (ֆոտո)

Ճապոնական «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան այցելել է իր նախկին ակումբ «Բարսելոնայի» մարզաբազա:

34-ամյա ֆուտբոլիստը հաղորդակցվել է իր նախկին ակումբակիցների հետ եւ հետեւել թիմի մարզմանը, հայտնում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը «Բարսելոնայի» գլխավոր թիմում խաղացել է 2006-2018-ը, իսկ այս տարվա մայիսին տեղափոխվել էր Ճապոնիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում