10:30  ,  11 դեկտեմբերի, 2018

2 բժիշկներ կասկածվում են Դավիդե Աստորիի մահվան մեջ

2 բժիշկներ կասկածվում են իտալական «Ֆիորենտինայի» նախկին ավագ Դավիդե Աստորիի մահվան մեջ:

AFP-ի համաձայն՝ 2016-2017-ն իտալացի պաշտպանն անցել է մի շարք թեստեր, որոնք նրա մոտ ախտորոշել էին սրտի հետ կապված լուրջ խնդիրներ: Սակայն նրան հետազոտած 2 բժիշկները Աստորիին տվել էին տեղեկանք, որ նա առողջ է:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 4-ին Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին Ուդինե քաղաքում մահացած էին հայտնաբերել հյուրանոցային համարում։ «Ֆիորենտինան» Ուդինե էր մեկնել «Ուդինեզեի» դեմ արտագնա խաղի համար։ 31-ամյա Աստորին քնած ժամանակ մահացել էր սրտի կանգի հետեւանքով։ 

Կարիերայի ընթացքում Աստորին հանդես է եկել նաեւ իտալական «Կալյարիում» եւ «Ռոմայում», իսկ Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 14 հանդիպում եւ խփել մեկ գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում