00:48  ,  11 դեկտեմբերի, 2018

Անչելոտի. «Նապոլին» չի պատրաստվում միայն պաշտպանվել «Էնֆիլդում»

«Նապոլին» չի պատրաստվում միայն պաշտպանվել «Էնֆիլդում», ասել է իտալական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումից առաջ:

«Շատ հիշողություններ ունեմ «Էնֆիլդից», հատկապես, վերջինը, քանի որ այն ժամանակ «Չելսիի» հետ նվաճեցի չեմպիոնական տիտղոսը:

Վաղը սպասվում է ծանր եւ գրավիչ խաղ: Մենք դուրս կգանք խաղադաշտ եւ կխաղանք մեր սովորական ֆուտբոլը: Կձգտենք վերահսկել խաղը: Վստահ եմ, որ տղաները պատրաստ են պայքարին եւ տրամադրված են մինչեւ վերջ խաղալ նպատակին հասնելու համար: Մենք կձգտենք գրոհել»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Լիվերպուլ» - «Նապոլի» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:

C խումբ. «Նապոլի»՝ 9 միավոր, ՊՍԺ՝ 8, «Լիվերպուլ»՝ 6, «Ցրվենա Զվեզդա»՝ 4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում