00:19  ,  11 դեկտեմբերի, 2018

«Բարսելոնան» հրաժարվեց «Ժիրոնայի» հետ խաղալ ԱՄՆ-ում

Իսպանիայի առաջնության «Ժիրոնա» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի չի ունենա ԱՄՆ-ում: «Բարսելոնան» պաշտոնական հայտարարությամբ հրաժարվել է խաղալ Հյուսիսային Ամերիկայում:

«Գիտակցելով, որ բոլոր կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել տվյալ առաջարկի վերաբերյալ, «Բարսելոնան» հրաժարվում է իր պատրաստակամությունից խաղալ Մայամիում: Մենք ունեինք ցանկություն խաղն անցկացնել ԱՄՆ-ում, գիտակցում էինք բոլոր շահույթները, բայց քանի որ համաձայնություն չկա, այս նախագիծը չի կարող իրագործվել»,- ասվում է կատալոնական ակումբի պաշտոնական հայտարարությունում:

«Ժիրոնա» - «Բարսելոնա» հանդիպումը նախատեսված էր անցկացնել հունվարի 27-ին Մայամիում: Նախաձեռնությանը դեմ էին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, ՖԻՖԱ-ն, Պրիմերայի մյուս ակումբները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում