23:49  ,  10 դեկտեմբերի, 2018

Տուխել. Բելգրադում հաղթելը բարդ խնդիր է

Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ առաջիկա արտագնա խաղի մասին:

«Բելգրադում հաղթելը բարդ խնդիր է: Մենք հարգում ենք մրցակցին, բայց պետք է ցուցադրենք լավ խաղ: Մենք խաղում ենք գոլեր խփելու համար: Մենք պետք է գրոհենք կենտրոնով էլ, եզրերով էլ: Նեյմարը կմարզվի թիմի հետ: Եթե ամեն ինչ լավ լինի, նա կխաղա վաղը»,- Տուխելի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Ցրվենա Զվեզդա» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:

C խումբ. «Նապոլի»՝ 9 միավոր, ՊՍԺ՝ 8, «Լիվերպուլ»՝ 6, «Ցրվենա Զվեզդա»՝ 4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում