15:12  ,  10 դեկտեմբերի, 2018

Նորբերտո Բալեկյանի ու Մաուրո Գեւգեոզյանի թիմերը բաժանվել են խաղաղությամբ

Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության հերթական տուրում «Խիմնասիա Լա Պլատան» ու «Աթլետիկո Ուրականը» բաժանվել են մարտական ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Հայաստանի հավաքականի թեկնածու Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Աթլետիկո Ուրականի» կազմում փոխարինման է դուրս եկել 81-րդ րոպեին:

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը վնասվածքի պատճառով չի հայտավորվել «Խիմնասիա Լա Պլատայի» կազմում:

Արգենտինայի ընթացիկ առաջնության 8 խաղերում 22-ամյա Բալեկյանը կատարել է մեկ գոլային փոխանցում, իսկ 32-ամյա Գեւգեոզյանը մասնակցել է 9 հանդիպման, դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում