13:41  ,  10 դեկտեմբերի, 2018

Սպերցյանի գոլը, Ասլանյանի գոլային փոխանցումը

Ռուսաստանի երիտասարդական առաջնության 18-րդ տուրում «Կրասնոդարը» 2:2 հաշվով է ավարտել «Ուֆայի» դեմ տնային հանդիպումը: Կրասնոդարցիների կազմում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել 18-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 15-րդ տուրում «Կատվեյկը» տանը նվազագույն հաշվով հաղթել է «Ալմերե Սիթի-2»-ին: Դաշտի տերերի կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Նորայր Ասլանյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Կիպրոսի առաջնության 12-րդ տուրում «Էնոսիսը» տանը 0:2 հաշվով պարտվել է «Ապոլոնին»: «Էնոսիսի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում