11:15  ,  10 դեկտեմբերի, 2018

Դեմբելեն դարձյալ ուշացել է «Բարսելոնայի» մարզումից

Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն դարձյալ խախտել է ակումբային կարգապահության կանոնները:

Mundo Deportivo-ի համաձայն՝ «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպման (4:0) հաջորդ օրը աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը քնած է մնացել եւ 2 ժամ ուշացումով է ներկայացել ակումբի մարզմանը: Մարզման ավարտից հետո Դեմբելեն աշխատել է միայնակ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Դեմբելեն խախտում է կարգապահությունը: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 14 խաղի, դարձել 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում