09:09  ,  10 դեկտեմբերի, 2018

Միքայել Միքայելյանը դարձյալ հաջող է հանդես եկել Ֆինլանդիայում

Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը երրորդ տեղն է գրավել Ֆինլանդիայում անցկացված դահուկավազքի մրցաշարի ընդհանուր հաշվարկում:

Իմատրա քաղաքում կայացած վերջին փուլում (մինչեւ 20 տարեկանների 15 կմ ազատ ոճ) 19-ամյա Միքայելյանը գրավել է առաջին տեղը: Նա գրանցել է 36 րոպե 30.9 վայրկյան արդյունք:

Հիշեցնենք, որ վերջերս հայ դահուկորդը Ֆինլանդիայում հաղթել էր եւս 2 մրցաշարերում:

Այս տարվա փետրվարին Միքայել Միքայելյանը Հայաստանը ներկայացրել էր նաեւ Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացված 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում