23:04  ,  9 դեկտեմբերի, 2018

«Բավարիան» նահանջեց երրորդ տեղ (տեսանյութ)

Գերմանական Բունդեսլիգայում դեկտեմբերի 9-ին անցկացվեցին 14-րդ տուրի վերջին 2 խաղերը:

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Շտուտգարտի» դարպասը, իսկ «Մայնցն» ու «Հանովերը» բաժանվեցին խաղաղությամբ՝ 1:1:

Այս հաղթանակից հետո Մյոնխենգլադբախի «Բորուսիան» վաստակեց 29 միավորով եւ բարձրացավ երկրորդ տեղ: Երրորդ տեղ նահանջած Մյունխենի «Բավարիան» ունի 27 միավոր, իսկ առաջատար Դորտմունդի «Բորուսիան»՝ 36:

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բորուսիա Մ․» - «Շտուտգարտ»՝ 3:0

Ռաֆայել, 69, Ֆլորիան Նոյհաուս, 77, Բենջամին Պավար, 84 (ինքնագոլ)

Հեռացում՝ Էրիկ Թոմի, 83 («Շտուտգարտ»)

«Մայնց» - «Հանովեր»՝ 1:1 (տեսանյութ)

Դանիել Բրոսինսկի, 89 (11մ) – Հենդրիկ Վեյդանտ, 12

Հեռացում՝ Օլիվեր Սորգ, 90+10 («Հանովեր»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում