22:44  ,  9 դեկտեմբերի, 2018

Հովհաննես Բաչկովը պարտվել է կողմնակալ մրցավարության պատճառով

2017թ. Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դեկտեմբերի 9-ին Մոսկվայում մասնակցել է բռնցքամարտի շոուի, որի ընթացքում Ռուսաստանի հավաքականի բռնցքամարտիկները մենամարտել են աշխարհի հավաքականի հետ:

Աշխարհի հավաքականի կազմում հանդես եկած Հովհաննես Բաչկովը 5 ռաունդանոց մենամարտում մրցել է Ալեքսեյ Մազուրի հետ եւ պարտվել միավորներով:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հայտնել է, որ հայ բռնցքամարտիկը պարտվել է կողմնակալ մրցավարության պատճառով:

«Հերթական խայտառակությունը: 5 ռաունդ հաղթում էր Հովհաննես Բաչկովը, սակայն հաղթանակը տվեցին ռուս մարզիկին։ Բացահայտ խայտառակություն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Գեւորգյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում