22:05  ,  9 դեկտեմբերի, 2018

Ալեքսանդր Կարապետյանը` գոլի հեղինակ

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Պրոգրես Նիդերկորնը» 4:2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Բենֆիկայի» նկատմամբ եւ դուրս եկել հաջորդ փուլ:

«Պրոգրես Նիդերկորնի» կազմում խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը նախորդ խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:

Հիշեցնենք, որ վերջերս 30-ամյա Ալեքսանդր Կարապետյանը 4 տարվա ընդմիջումից հետո վերադարձել էր Հայաստանի հավաքականն եւ 2 գոլի հեղինակ դարձել Ջիբրալթարի (6:2) եւ Լիխտենշտեյնի (2:2) դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում