20:10  ,  9 դեկտեմբերի, 2018

Արամ Ավագյանն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի հաջորդ շաբաթ նախատեսված մենամարտին

Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանը չի մասնակցի Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում դեկտեմբերի 15-ին կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյին:

Punch Boxing Armenia-ի մամուլի ծառայությունից NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին, որ հայ բռնցքամարտիկն ունի առողջական խնդիրներ:

Պրոֆեսիոնալ ռինգում 10-րդ մենամարտում Ավագյանը պետք է ուժերը չափեր ղազախ Բեկսուլթան Ռաուշանովի հետ:

Հիշեցնենք, որ բռնցքամարտի այդ երեկոյին մասնակցելու է Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը, որի մրցակիցը կլինի ղազախ Շահզոդբեկ Շարոբիդինովը: Այդ մենամարարտը 12-րդը կլինի Աբգարյանի համար: Նախորդ բոլոր մենամարտերում հայ բռնցքամարտիկը պարտություն չի կրել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում