Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանը չի մասնակցի Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում դեկտեմբերի 15-ին կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյին:
Punch Boxing Armenia-ի մամուլի ծառայությունից NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին, որ հայ բռնցքամարտիկն ունի առողջական խնդիրներ:
Պրոֆեսիոնալ ռինգում 10-րդ մենամարտում Ավագյանը պետք է ուժերը չափեր ղազախ Բեկսուլթան Ռաուշանովի հետ:
Հիշեցնենք, որ բռնցքամարտի այդ երեկոյին մասնակցելու է Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը, որի մրցակիցը կլինի ղազախ Շահզոդբեկ Շարոբիդինովը: Այդ մենամարարտը 12-րդը կլինի Աբգարյանի համար: Նախորդ բոլոր մենամարտերում հայ բռնցքամարտիկը պարտություն չի կրել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում