21:03  ,  9 դեկտեմբերի, 2018

Բեյլը վերջապես գոլ խփեց եւ հաղթանակ բերեց «Ռեալին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ուեսկայի» նկատմամբ (տեսանյութ):

Արքայական ակումբից խաղի սկզբնամասում աչքի ընկավ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որը Պրիմերայի նախորդ 10 խաղերում դաշտից հեռացել էր առանց խփած գոլի: Նախորդ անգամ ուելսցին Իսպանիայի առաջնությունում գոլի հեղինակ դարձել էր «Լեգանեսի» դեմ երրորդ տուրի խաղում (4:1), որը կայացել էր սեպտեմբերի 1-ին:

Այս հաղթանակից հետո «Ռեալը» շրջանցեց «Ալավեսին» եւ 26 միավորով բարձրացավ չորրորդ տեղ: Առաջատար «Բարսելոնան» ունի 31 միավոր, իսկ 2-3-րդ տեղերը բաժանող «Սեւիլիան» ու Մադրիդի «Աթլետիկոն»՝ 28-ական:

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ուեսկա» - «Ռեալ»՝ 0:1

Գարեթ Բեյլ, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում