19:14  ,  9 դեկտեմբերի, 2018

Սալահը ռեկորդ է սահմանել «Լիվերպուլում» եւ խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնել թիմակցին

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, հեթ-տրիկի հեղինակ դառնալով «Բորնմութի» դեմ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի խաղում, անգլիական ակումբի կազմում Պրեմյեր լիգայում գոլերի քանակը հասցրել է 42-ի:

Squawka-ի համաձայն՝ Սալահը «Լիվերպուլի» կազմում Պրեմյեր լիգայում ամենաարագն է հատել 40 գոլի սահմանագիծը: Դրա համար նրանից պահանջվել է 52 հանդիպում:

Եգիպտացի հարձակվողը «Բորնմութի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնել է իր ակումբակից Ջեյմս Միլներին, որը 500-րդ խաղն է անցկացրել Պրեմյեր լիգայում:

Այդ խաղում Սալահի երկրորդ գոլից հետո տեղի է ունեցել ուշագրավ միջադեպ: Երկրպագուները սոցցանցերում կատակել են, որ հանդիպման գլխավոր մրցավար Լի Մեյսոնը եւս տոնել է հարձակվողի գոլը:

Հիշեցնենք, որ Սալահն Անգլիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել էր 10-ի եւ հավասարվել ռմբարկուների ցուցակը գլխավորող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին («Արսենալ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում