18:10  ,  9 դեկտեմբերի, 2018

Խելահեղ ոչ ոքիներ՝ Իսպանիայի ու Իտալիայի առաջնության խաղերում (տեսանյութ)

Իսպանական Պրիմերայի 15-րդ տուրում «Էյբարն» ու «Լեւանտեն» բաժանվել են մարտական ոչ ոքի արդյունքով: «Էյբարի» խաղադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 4:4 հաշվով, իսկ հյուրերը պարտությունից փրկվել են ավելացված ժամանակում: Դաշտի տերերի կազմում 4 րոպեում դուբլի հեղինակ է դարձել բրազիլացի հարձակվող Շարլեսը:

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Ֆիորենտինան» 3:3 հաշվով է ավարտել «Սասուոլոյի» դեմ արտագնա հանդիպումը: Բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում: Մինչեւ 89-րդ րոպեն «Սասուոլոն» ունեցել է 2 գոլի առավելություն:

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Էյբար» - «Լեւանտե»՝ 4:4 (տեսանյութ)

Սերջի Էնրիխ, 8, Գոնսալո Էսկալանտե, 57, Շարլես, 61 (11մ), 65 – Լուիս Մորալես, 9, Ռոբեր Պյեր, 26, Տոնյո, 75, Բորխա Մայորալ, 90+1

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Սասուոլո» - «Ֆիորենտինա»՝ 3:3 (տեսանյութ)

Ալֆրեդ Դունկան, 63, Խումա Բաբակար, 68, Ստեֆանո Սենսի, 80 – Ջուզեպե Սիմեոնե, 70, Մարկո Բենասի, 89, Կեւին Միրալյաս, 90+7

Հեռացումներ՝ Ֆիլիպ Դյուրիչիչ, 87 – Նիկոլա Միլենկովիչ, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով