16:50  ,  9 դեկտեմբերի, 2018

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչի թիմը դարձել է MLS-ի չեմպիոն

«Ատլանտա Յունայթեդն» առաջին անգամ դարձել է MLS-ի չեմպիոն: Եզրափակիչում «Ատլանտան» 2:0 հաշվով առավելության հասավ «Պորտլենդ Տիմբերսի» նկատմամբ:

2014-ին հիմնադրված «Ատլանտա Յունայթեդը» գլխավորում է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ, արգենտինացի մասնագետ Խերարդո Մարտինոն, որն այս մրցաշրջանի վերջում հեռանալու է ամերիկյան ակումբից:

Հիշեցնենք, որ MLS-ի չեմպիոնի տիտղոսն այս տարի չէր կարողացել պաշտպանել կանադական «Տորոնտոն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս