01:36  ,  9 դեկտեմբերի, 2018

«Տոտենհեմը» խնդիրներ չունեցավ Լեսթերում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հարավկորեացի Սոն Հին Մինը բացեց հանդիպման հաշիվը, իսկ ընդմիջումից հետո գոլի հեղինակ դարձավ անգլիացի Դելե Ալին:

«Տոտենհեմը» 36 միավորով երրորդն տեղում է եւ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից» հետ է 5 միավոր: Առաջատար «Լիվերպուլն» ունի 42 միավոր: «Տոտենհեմի» մոտակա հետապնդողներ «Չելսին» ու «Արսենալը» վաստակել են 34-ական միավոր:

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 0:2 (տեսանյութ)

Սոն Հին Մին, 45+1, Դելե Ալի, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում