01:35  ,  9 դեկտեմբերի, 2018

«Լացիոն» ու «Սամպդորիան» հաղթողին չպարզեցին՝ մեկական գոլ խփելով ավելացված րոպեներին

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Լացիոն» Հռոմում խաղաց «Սամպդորիայի» հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Սակայն ավելացված 6-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն դիպուկ իրացրեց 11 մետրանոցը՝ առաջ մղելով դաշտի տերերին:

Իսկ ավելացված 9-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը՝ 2:2:

«Լացիոն» 25 միավորով 5-րդն է, «Սամպդորիան» 8-րդն է՝ 20 միավոր:

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Լացիո» - «Սամպդորիա»՝ 2:2

Ֆրանչեսկո Աչերբի, 79, Չիրո Իմոբիլե, 90+6, 11մ – Ֆաբիո Կվալյարելա, 21, Ռիկարդո Սապոնարա, 90+9

Հեռացում՝ Բարտոշ Բերեշինսկի («Սամպդորիա»), 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով