20:57  ,  8 դեկտեմբերի, 2018

Մխիթարյանը մասնակցեց «Արսենալի» հաղթանակին, «Մանչեսթեր Յունայթեդը» եւս հաղթեց

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տանը խաղաց հետնապահներից «Հադերսֆիլդի» հետ: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով: 83-րդ րոպեին գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի փոխանցումից հետո աչքի ընկավ ուրուգվայցի Լուկաս Տորեյրան:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց «Արսենալի» պահեստայինների նստարանին: Ընդմիջմանը նա փոխարինեց շվեյցարացի պաշտպան Շտեֆան Շիխտշտայներին:

«Արսենալը» 34 միավորով երրորդն է: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Տոտենհեմն» ունի 33 միավոր եւ կհյուրընկալվի «Չելսիին»:

«Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց վերջին տեղում ընթացող «Ֆուլհեմին» եւ առավելության հասավ 4:1 հաշվով: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 26 միավորով բարձրացավ 6-րդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Արսենալ» - «Հադերսֆիլդ»՝ 1:0 (տեսանյութ)

Լուկաս Տորեյրա, 83

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆուլհեմ»՝ 4:1 (տեսանյութ)

Էշլի Յանգ, 13, Խուան Մատա, 28, Ռոմելու Լուկակու, 42, Մարկուս Ռեշֆորդ, 83 – Աբուբաքար Կամարա, 67, 11մ

Հեռացում՝ Անդրե-Ֆրանկ Անգիսա («Ֆուլհեմ), 68, երկրորդ դեղին քարտ

«Բարնլի» - «Բրայթոն»՝ 1:0

Ջեյմս Տարկովսկի, 40

«Կարդիֆ» - «Սաութհեմփթոն»՝ 1:0

Կալում Պատերսոն, 74

«Վեստ Հեմ» - «Քրիսթալ Փելաս»՝ 3:2

Ռոբերտ Սնոդգրաս, 48, Խավյեր էրնանդես, 62, Ֆելիպե Անդերսոն, 65 – Ջեյմս Մաքարթուր, 6, Ջեֆրի Շլուպ, 77

«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)

«Լեսթեր» - «Տոտենհեմ»՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս