20:25  ,  8 դեկտեմբերի, 2018

Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Բավարիայի» հաղթանակները, օրվա արդյունքները

Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Գելզենկիրխենում մրցեց «Շալկեի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

Չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը խնդիրներ չունեցավ «Նյուրնբերգի» հետ պայքարում:

«ՌԲ Լայպցիգը» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Ֆրայբուրգին»:

Դորտմունդի «Բորուսիան» 36 միավորով առաջին տեղում է, «Բավարիան» 27 միավորով բարձրացավ ընթացիկ երկրորդ տեղ եւ 1 միավոր է առաջ 1 հանդիպում քիչ անցկացրած Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: «ՌԲ Լայպցիգը» նահանջեց չորրորդ տեղ՝ 25 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Շալկե» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:2 (տեսանյութ)

Դանիել Կալիջիուրի, 61, 11մ - Թոմաս Դելեյնի, 7, Ջեյդոն Սանչո, 74

«Բավարիա» - «Նյուրնբերգ»՝ 3:0 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 9, 27, Ֆրանկ Ռիբերի, 56

«Ֆրայբուրգ» - «ՌԲԼայպցիգ»՝ 3:0

Նիլս Պետերսեն, 12, Ջան-Լուկա Վալդշմիդտ, 45+1, 11մ, Միկե Ֆրանց, 52

«Վոլֆսբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 2:2

Էրմին Բիչակչիչ, 28, ինքնագոլ, Դանիել Գինչեկ, 31 - Իսակ Բելֆոդիլ, 4, Անդրեյ Կրամարիչ, 71

«Բայեր» - «Աուգսբուրգ»՝ 1:0

Լուկաս Ալարիո, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս