19:54  ,  8 դեկտեմբերի, 2018

«Նապոլին» խնդիրներ չունեցավ հետնապահի հետ խաղում՝ 4:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Նապոլին» տանը մրցեց «Ֆրոզինոնեի» հետ: Իտալացի Կարլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը:

«Նապոլին» 35 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Յուվենտուսից» հետ է 8 միավոր: «Ֆրոզինոնեն» 8 միավորով նախավերջինն է:

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Նապոլի» - «Ֆրոզինոնե»՝ 4:0 (տեսանյութ)

Պյոտր Զելինսկի, 7, Ադամ Ունա, 40, Արկադիուշ Միլիկ, 68, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով