18:22  ,  8 դեկտեմբերի, 2018

Սալահի հեթ-տրիկը հաղթանակ բերեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բորնմութի» հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով:

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը:

«Լիվերպուլը» 42 միավորով բարձրացավ առաջին տեղ՝ 1 միավոր շրջանցելով «Մանչեսթեր Սիթիին», որը 16-րդ տուրում կհյուրընկալվի «Չելսիին»: Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

«Բորնմութը» 23 միավորով 7-րդն է:

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բորնմութ» - «Լիվերպուլ»՝ 0:4 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 25, 48, 77, Սթիվ Քուկ, 68, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով