01:26  ,  8 դեկտեմբերի, 2018

«Յուվենտուսն» ուժեղ էր «Ինտերից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց Միլանի «Ինտերին»: Չեմպիոններն առավելության հասան նվազագույն հաշվով: Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց  խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի գոլը, որը 66-րդ րոպեին արդյունավետ օգտագործեց պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուի փոխանցումը:

«Յուվենտուսը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 43 միավորով եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Նապոլիի» նկատմամբ ունի 11 միավորի առավելություն: «Ինտերը» 29 միավորով երրորդն է:

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 1:0 (տեսանյութ)

Մարիո Մանջուկիչ, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս