20:10  ,  7 դեկտեմբերի, 2018

Խինես Մելենդես. Հայկական ֆուտբոլը մեծ ներուժ ունի

Հայտնի իսպանացի  մարզիչ Խինես Մելենդեսը դեկտեմբերի 5-ին եւ 7–ին Երևանում սեմինար է անցկացրել Հայաստանի 40 մարզիչների համար, որից հետո պատմել է տպավորությունների մասին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Երևանում գտնվող Խինես Մելենդեսը իսպանական ֆուտբոլի վերջին 20 տարիների զարգացման ծրագրի համահեղինակներից է: Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19): Մելենդեսը վերջին տարիներին զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը: 

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած սեմինարի ընթացքում Խինես Մելենդեսը ներկայացրեց աշխարհի նախորդ երեք առաջնությունների տակտիկական վերլուծությունը՝ անդրադառնալով համակարգային և տեխնիկական մի շարք նրբությունների: Հայ մարզիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել անվանի մասնագետին և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում