19:09  ,  7 դեկտեմբերի, 2018

«Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 2 ֆուտբոլիստների հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը երկու ֆուտբոլիստների հետ:

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Ալաշկերտում» կարիերան չեն շարունակի պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը եւ հարձակվող Ռազմիկ Հակոբյանը:

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել նրանց հետագա կարիերայում:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» փոխադարձ համաձայնությամբ խզել էր պայմանագրերը նաեւ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի եւ ամերիկացի հարձակվող Սեզար Ռոմերոյի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում