17:42  ,  7 դեկտեմբերի, 2018

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը (ֆոտո)

Daily Star-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Հադերսֆիլդի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 16-րդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կընդգրկվի Ունաի Էմերիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում:

«Արսենալ». Բերնդ Լենո, Էկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Սեադ Կոլաշինաց, Լուկաս Տորեյրա, Գրանիտ Ջակա, Հենրիխ Մխիթարյան, Ալեքս Իվոբի, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Ալեքսանդր Լյակազեթ։

Դեկտեմբերի 8-ին Լոնդոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում