16:40  ,  7 դեկտեմբերի, 2018

Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց «Ջենոան»

Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին գլխավորել է «Ջենոան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իտալացի մասնագետի հետ կնքված պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում։

61-ամյա Պրանդելիի նախորդ աշխատավայրն էր ԱՄԷ-ի «Ալ Նասր» ակումբը, որտեղ նա աշխատեց 2017-2018-ը։ Նա Իտալիայի հավաքականը գլխավորել է 2010-2014-ը:

Իտալիայի առաջնության 14-րդ տուրից հետո «Ջենոան» 15 միավորով 14-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում