15:18  ,  7 դեկտեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանի ու «Արսենալի» ֆուտբոլիստների մասնակցությամբ սկանդալային երեկույթի տեսանյութը

Անգլիայի ընթացիկ առաջնության մեկնարկից առաջ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները մասնակցել են սկանդալային երեկույթի։

The Sun-ը հրապարակել է երեկույթի տեսանյութը՝ հայտնելով, որ ֆուտբոլիստներն օգտագործել են ալկոհոլ եւ ուրախացնող գազ։ Երեկույթին մասնակցել են նաեւ աղջիկներ։

Տեսանյութում երեւում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն ուրախացնող գազ չի փորձել։

Երեկույթը տեղի է ունեցել օգոստոսին, ինչից հետո Ունաի Էմերիի գլխավորած թմն Անգլիայի Պրեմյեր լիգայում մեկնարկել էր 2 պարտությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում