14:08  ,  7 դեկտեմբերի, 2018

«Բարսելոնայի» մարզաշապիկն առաջին անգամ կլինի շախմատաձեւ (ֆոտո)

Համացանցում հայտնվել է «Բարսելոնայի» նոր համազգեստը, որով կատալոնական ակումբը հանդես կգա հաջորդ մրցաշրջանում:

Պատմության մեջ առաջին անգամ «Բարսելոնայի» տնային խաղերի մարզաշապիկը կլինի շախմատաձեւ եւ կունենա ակումբի ավանդական գույները (կապտանռնագույն):

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր նաեւ «Բարսելոնայի» արտագնա խաղերի նոր մարզաշապիկը, որը նման է կատալոնացիների 70-ականների ու 80-ականների խաղաշապիկին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում