14:42  ,  7 դեկտեմբերի, 2018

Պրիմերա. Բենզեման՝ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ճանաչվել է Իսպանիայի առաջնության՝ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ:

Marca պարբերականը 30-ամյա ֆրանսիացուն հանձնել է հատուկ մրցանակ:

Նախորդ ամիս Բենզեման մասնակցել է Պրիմերայի 4 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում