15:45  ,  7 դեկտեմբերի, 2018

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան դրամահավաք է սկսել

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան սկսել է դրամահավաք, որպեսզի հայ մարզիկները կարողանան մասնակցել դեկտեմբերի 14-17-ն Իսպանիայում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

«Հարգելի սպորտի սիրահարներ, այս տարի մեր վերջին հնարավորությունն է ընգրկվելու Եվրոպական օլիմպիական խաղերին, որի հահար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը: Կարծում ենք՝ բոլորիս հաճելի կլինի, որ մեր սամբիստների հաղթանակի մեջ ունենանք նաև մեր լուման»,- ասվում է Սամբոյի ֆեդերացիայի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ վերջերս Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) սամբոն ժամանակավորապես ճանաչել էր որպես օլիմպիական մարզաձեւ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում