13:40  ,  7 դեկտեմբերի, 2018

Խորեն Բայրամյանը ճանաչվել է «Լոկոմոտիվի» դեմ հանդիպման երկրորդ լավագույն ֆուտբոլիստ

Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման երկրորդ լավագույն ֆուտբոլիստ:

«Ռուբինի» կայքում անցկացված հարցման արդյունքում Հայաստանի հավաքականի թեկնածուն ստացել է ձայների 25.3 տոկոսը եւ զիջել միայն ռուս կիսապաշտպան Պավել Մոգիլեւեցին (35.3 տոկոս ձայն): Լավագույն եռյակը եզրափակել է ռուս պաշտպան Վիտալի Ուստինովը (20.7 տոկոս):

Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած խաղում «Ռուբինը» պարտվել էր նվազագույն հաշվով, իսկ Խորեն Բայրամյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե: Նա «Ռուբինի» լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նախորդ 2 խաղերում:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 26-ամյա Բայրամյանը մասնակցել է 14 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպանը «Ռուբինում» խաղում է վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ռոստովին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում